Party: Դահուկավարման դասընթացներ ԾԱՂԿԱՁՈՐՈւՄ (ուրբաթ-շաբաթ-կիրակի)
Main page > Armenian Extreme club > Դահուկավարման դասընթացներ ԾԱՂԿԱՁՈՐՈւՄ (ուրբաթ-շաբաթ-կիրակի)
Upcoming: 3
Date: 30.01.2015 08:00
Address: Yerevan, Amiryan 18, Yerevan, Armenia | show on the map »
You will be the first one to know when pictures are uploaded!
ԻՄԱՍՏԱՎՈՐԵՆՔ ՁՄԵՌԸ
Դահուկային թեժ սեզոնը քիչ-քիչ մոտենում է իր ավարտին և իր ավարտին են մոտենում նաև մեր դասընթացները: Առաջին երկու խմբերից թվով 10 անդամներ արդեն համոզված և վարժ սահում են դահուկների վրա և մյուս խմբերն էլ շուտով կհասնեն նրանց: Մեկ ամսից կսկսենք ավելի հետաքրքիր ու անմոռանալի դահուկային ճամփորդությունները դեպի վայրի լեռներ՝ Գութանասար, Իշխանասար, Հատիս, Արա լեռ, Արագած, Գեղամա լեռներ և այլ լեռների սկսնակներին հասանելի և անվտանգ, բայց անչափ հետաքրքիր ու փորձված լանջեր:
Եթե ցանկանում եք միանալ այդ արշավներին, զգալ ձմռան ամենաիսկական շունչն ու հաճույքը` գեղեցիկ սահելով դահուկների վրա և ուռռա գոռալով, ապա խորհուրդ ենք տալիս չհապաղել և միանալ վերջին խմբերին:
Սկսել ենք ՀՈւՆՎԱՐԻ 30-31, ՓԵՏՐՎԱՐԻ 1 երեքօրյա խմբի գրանցումը: Գրանցման համար բավական է նույնիսկ 5000 դրամ կանխավճարը:
Այսպիսով առաջարկում ենք 3 հիասքանչ օր անցկացնել մեր ծաղկաձորյան դահուկային տնակում՝ սպորտային, ընկերական ու տժժացող մթնոլորտում և միաժամանակ սովորել դահուկ վարել:
Մասնակցության գումարը 27000 դրամ է, որի մեջ ներառված է.
. ամեն առավոտ դահուկավարման պրակտիկ դասընթացներ
. երեկոյան ուսուցողական ֆիլմերի դիտում
. Երևան-Ծաղկաձոր-Երևան տրանսպորտ
. օրական 2 անգամ համեղ սնունդ
. վերանորոգված, լավ ջեռուցվող, հարմարավետ սենյակներ
. զեղչեր դահուկների վարձակալության համար
. երեկոյան ժամանց
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (093)26-55-76, (095)26-55-76 կամ այցելել “Armenian Extreme Club”` Ամիրյան 18 հասցեով:
Invited: Lilit Papoyan, Gor Ayzak Hovhannisyan, Mario Casas